Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Դեղամիջոցն անվավեր է ճանաչվել

Դեղամիջոցն անվավեր է ճանաչվել

Հ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նախօրեի հրամանով անվավեր է ճանաչվել Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ) Իտալիայի արտադրության «Պրամիստար 600մգ (20) թաղանթապատ դեղահատեր» դեղի գրանցումը: Այս մասին Panorama.am-ին ասացին առողջապահության նախարարությունից:

 

Նախարարության աշխատակազմի դեղագործության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արման Նազարյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դեղի գրանցումը անվավեր է ճանաչվել` հիմք ընդունելով Արտադրողի կողմից ստացված գրությունը:

 

Արտադրողը, ըստ նրա, դեղի շրջանառությունն անվավեր է ճանաչել մարքեթինգային տեսանկյունից ելնելով: Բացի այդ, ավագ մասնագետը նկատեց, որ դրա համար կա ՀՀ կառավարության համապատասխան որոշումը (Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի N 347 որոշման 30-րդ կետի ա) ենթակետը և հաշվի առնելով «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 11.10.2010թ. N 0101079810, ինչպես նաև Գերմանիայի Բեռլին-Քեմի ընկերության 27.09.2010թ. գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 1643-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Բեռլին-Քեմի ԱԳ (Մենարինի Գրուպ) Իտալիայի արտադրության «Պրամիստար 600մգ (20) թաղանթապատ դեղահատեր» դեղի գրանցումը):


Նշենք, որ դեղը նախատեսված է ուղեղի անոթային շրջանառության լավացման համար: Ա. Նիկողոսյանը նկատեց, որ այս դեղամիջոցը փոխարինողներ ունի:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ